Իմաստուն ստատուսներ հումորի և ծիծաղի մասին - Zinvor

Breaking

Home Top Ad

Post Top Ad

Իմաստուն ստատուսներ հումորի և ծիծաղի մասին

Իմաստուն ստատուսներ հումորի և ծիծաղի մասին





Հումորը մեծ ուժ է: Ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես լավ, անմեղ ծիծաղը:

Հումորը հոգին անց է կացնում անդունդի վրայով և նրան սովորեցնում խաղալ իր վշտի հետ:

Ծիծաղը արև է, նա մարդկային դեմքից հեռացնում է ձմեռը:
Ամենաուրախ ծիծաղը դա ծիծաղելն է նրանց վրա, ովքեր ծիծաղում են քեզ վրա:

Մարմնական բոլոր շարժումներից ամենաառողջարարը ծիծաղն է: Նա նպաստում է մարսողությանը, արյան շրջանառությանը և քաջալերում է կենսական ուժերը բոլոր օրգաններում:

Հումորը կոչված է պատժելու մարդու և հասարակության ամեն մի արատ. այն մեզ զերծ է պահում ամոթալի արարքներից, մեզ օգնում է յուրաքանչյուրին դնել իր տեղը և չհրաժարվել սեփականից:

Ծիծաղից վախեցողը ճշմարտություն չի սիրում:

Կատակը, ինչպես և աղը, պետք է օգտագործել չափավոր:

Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են: Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին:

Երբ պետք է ծիծաղել, ապա ավելի լավ է ծիծաղել ուժգին և այն բանի վրա, ինչը իրոք արժանի է համընդանուր ծաղրանքի:

Հիմար ծիծաղից ավելի հիմար բան չկա:

Ծիծաղը պետք է պայծառացնի դեմքը, այլ ոչ թե այլանդակի այն:

Մեր ծաղրանքը իր խստության բարձրագույն աստիճանին է հասնում հեգնանքի մեջ:

Զգուշացեք կատակել ի վնաս առողջ դատողությանը:

Post Bottom Ad