Կարմիր բծեր մաշկի վրա - Zinvor

Breaking

Home Top Ad

Post Top Ad

Կարմիր բծեր մաշկի վրա



Կարմիր բծեր մաշկի վրաՄաշկի կարմրելը կապված է դրա արյան մատակարարման հետ: Մաշկը չունի իր սեփական զարկերակը, իսկ արյուն ստանում է ստորին հյուսվածքների ճյուղավորված արյունատար անոթներից: Դրանցից մաշկի մեջ առաջանում են երկու առավել փոքր մազանոթների ցանց. Խոր ցանց` շարակցական հյուսվածքի (մաշկի) և ենթամաշկային ճարպային հյուսվածքի սահմանում, ու մակերեսային արյունատար ցանց` հենց մաշկի մեջ, դրա պտկիկների տակ: Մակերեսային ցանցից առանձնանում են վերջին մազանոթները, որոնք ավարտվում են վերնամաշկի տակ:

Մաշկի բնական վարդագույնը պայմանավորված է դեմքի նորմալ արյան մատակարարման հետ: Այս կամ այն պատճառով արյան շրջանառության խանգարումների դեպքում մաշկի գույնը փոխվում է և այն դառնում է կրակակարմիր (բորբոքումների, այրվածքների ժամանակ և այլն) կամ կապտակարմիր (դանդաղ շրջանառության կամ կանգի դեպքում):

Շատ աղջիկների և տղաների մոտ առաջանում է կարճատև կարմրություն ուժեղ հուզմունքից, շփոթմունքից, ամոթից: Այդպիսի կարմիր բծերը շուտ անհետանում են և առանձնապես չունեն կոսմետիկական նշանակություն: Առավել երկարատև, բայց այնուամենայնիվ անհետացող բծեր կանանց պարանոցին (տաք ալիքների) հետևանք են ճգնաժամային տարիքում, որոնք բնորոշ են այդ շրջանին:

Մաշկի համեմատաբար կարճատև կարմրությամբ ուղեկցվում են մի շարք հիվանդություններ, գլխավորապես բորբոքումները, էկզեմաները, այրվածքները և այլն:

Post Bottom Ad