Ճագար: Ամեն ինչ ճագարների մասին - Zinvor

Breaking

Home Top Ad

Post Top Ad

Ճագար: Ամեն ինչ ճագարների մասին

Ճագար: Ամեն ինչ ճագարների մասին

Ընտանի ճագարների ցեղերը բազմաթիվ են: Ճագարների մեջ կան իսկական հսկաներ, որոնց հենց այդպես էլ անվանում են՝ սպիտակ հսկաներ և գորշ հսկաներ: նրանք կշռում են մինչև 6 —7 կգ: Կան ավելի փոքր ճագարներ, որոնք ունեն գեղեցիկ մորթի կամ երկար ու տաք աղվամազ:

Ճագարաբուծությամբ հրապուրվում են նաև պատանի բնասերները: Դպրոցամերձ հողամասում աճեցնում են գազար, ճակընդեղ, վարսակ, ձմռան համար մթերում զանազան խոտեր: Ամեն օր մաքրում են վանդակները, հետևում, որ ճագարները կերի ու ջրի պակաս չզգան:
Ճագարներն արագ են աճում և շատ ձագեր են ունենում, բայղ մշտական ուշադրություն և մեծ խնամք են պահանջում:

  • Ճագարների ցեղերը:
  1. Շինշիլա;
  2. Արծաթափայլ;
  3. Կնգումի;
  4. Սպիտակ հսկա;
  5. Գորշ հսկա;
  6. Աղվամազատու;
Ճագարներ բուծում են ճագարաբուծական ֆերմաներում, ինչպես նաև տանը: Ճագարաբուծական ֆերմա կա նաև մեր հանրապետությունում: Մեզ մոտ բուծվել է ընտանի ճագարների մի նոր՝ մառդեր ցեղը:

Ահա թե ինչու, եթե դուք որոշեք ճագարներ բազմացնել, անպայման մասնագիտական գրքեր կարդացեք, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է խնամել նրանց, ինչով կերակրել, ինչպես պաշտպանել հիվանդություններից կամ ճիշտ ժամանակին որոշել հիվանդությունը, ինչպես օգնել հիվանդ ճագարին: Մի խոսքով, ճագարների բուծմամբ ու խնամքով զբաղվելիս պետք է դառնալ և՜ անասնաբույժ:

Post Bottom Ad