Ամենօրյա կոսմետիկական պրոցեդուրաների ծրագիր - Zinvor

Breaking

Home Top Ad

Post Top Ad

Ամենօրյա կոսմետիկական պրոցեդուրաների ծրագիր

Առավոտյան: Դեմքի խնամքը չոր մաշկի դեպքում.
Ամենօրյա կոսմետիկական պրոցեդուրաների ծրագիր

1. Դեմքը և պարանոցը լավ մաքրել ճարպոտ կրեմով, շպարահար կաթով կամ 15% ալկոհոլ պարունակող լոսյոնով:
2. Դեմքը թեթևակի ցայել սառը փափուկ ջրով (առանց օճառի):
3. Դեմքը մաքրել շպարահար ջրով (մաշկի տոնուսը բարձրացնող, բայց ոչ կապող):
4. Մաշկը թեթևակիորեն մերթ-մերթ կսմթել թարմանալու համար:
5. Բարակ շերտով քսել որևէ պաշտպանական թանձր կրեմ (դուրս գալուց առաջ):
6. Անհրաժեշտության դեպքում` գրիմ:


Մաշկի խնամքը ճարպոտ մաշկի դեպքում

  1. Դեմքը բացել տաք ջրով` ավելացրած բիկարբոնատ:
  2. Դեմքը մաքրել օճառի փրփուրով:
  3. Ցայել սառը ջրով:
  4. Դեմքը մաքրել տոնուսը բարձրացնող կապող լոսյոնով:
  5. Նախկան դուրս գալը դեմքին քսել հեղուկ պուդրա:
  6. Անհրաժեշտության դեպքում` գրիմ:

Ձեռքերի խնամք


  1. Լվանալ ջրով և օճառով:
  2. Չորացնել փափուկ խավավոր սրբիչով:
  3. Դաստակին և նախաբազուկին (բաց մասերը) քսել ձեռքերը սառցելուց պաշտպանող (հատկապես ձմռանը) փափկացնող և տոնուսը բարձրացնող կրեմ:

Դեմքի խնամք չոր մաշկի դեպքում (քնելուց առաջ)


  1. Դեմքը և պարանոցը ճարպոտ կրեմով կամ շպարահան կաթով լավ մաքրել գիրմը հանելու համար:
  2. Մաշկը սրբել տոնուսը բարձրացնող թարմացնող լոսյոնով:
  3. Քսել ճարպոտ սնուցող կրեմ:
  4. Կատարել դեմքի վարժություն և ինքնամերսում կրեմը քսելուց հետո:
  5. Որոշ ժամանակ անց (2 ժամից ոչ ավելի) սրբել ավելորդ կրեմը, որը չի ներծծվել մաշկի մեջ: Քնելուց առաջ քսած սնուցող կրեմը հանվում է առավել կարճ ժամանակից հետո:
  6. Քնելուց առաջ մաշկը պետք է զերծ մնա գրիմից:

Դեմքի խնամքը ճարպոտ մաշկի դեպքում



1. Մաշկը մաքրել գրիմից վարդաջրով կամ ճարպոտ մաշկի համար հատուկ կրեով (անճարպ և մաշկը մաքրող նյութ պարունակող):
2. Մաշկը մաքրել տոնուսը բարձրացնող կապող լոսյոնով (25տ.  ալկոհոլ պարունակող)::
3. Կատարել դեմքի մարզում և ինքնամերսում ճարպոտ մաշկի համար սնուցող կրեմ քսելուց հետո:
4. Փափուկ սրբիչով դեմքը մաքրել ավելորդ կրեմից:
5. Ամեն երեկո աչքերը ցայել հակաբորբոքիչ լոսյոնով:
6. Քնելուց առաջ հանել դեմքի գրիմը:

Post Bottom Ad